Սիմոնյանը բարձր է գնահատել Ասելբորնի անձնական դերակատարումը ՀՀ–ի համար զգայուն հարցերում

Ալեն Սիմոնյանը հիշեցրել է, որ մինչ օրս ադրբեջանական պատանդառության մեջ են առնվազն 33 հայ ռազմագերիներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և Լյուքսեմբուրգի արտաքին և եվրոպական գործերի նախարար Ժան Ասելբորնը քննարկել են տարածաշրջանի անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր, հայտնում է ԱԺ–ն։
«ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատին 2020 թվականին Արցախի դեմ սանձազերծված պատերազմին առնչվող բանաձևեր ընդունելու, ինչպես նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձմանը վերաբերող բանաձևի համար: Նա հիշեցրել է, որ մինչ օրս ադրբեջանական պատանդառության մեջ են առնվազն 33 հայ ռազմագերիներ»,–ասված է հաղորդագրության մեջ։
ԱԺ խոսնակը բարձր է գնահատել նաև արտգործնախարարի անձնական դերակատարումը միջազգային հարթակներում Հայաստանի համար կարևորություն ներկայացնող զգայուն խնդիրները պարբերաբար բարձրաձայնելու հարցում:
Հանդիպմանը կարևորվել է ՀՀ տարածքում ԵՄ երկարաժամկետ դիտորդական առաքելության տեղակայումը:
Հիշեցնենք, որ այսօր Ժան Ասելբորնըին ընդունել է նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Խաչատուրյանը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին և եվրոպական գործերի նախարար Ժան Ասելբորնին պարգևատրել է «Մխիթար Գոշ» մեդալով: