ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթաքում վարչապետ Փաշինյանը Պուտինին տեղեկացրել է փետրվարի 18-ին Մյունխենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպման, ինչպես նաև արտասահմանյան գործընկերների հետ ունեցած իր այլ զրույցների մասին:
«Քննարկվել են տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման նպատակով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների գործնական իրականացմանը վերաբերող հարցեր»,– նշված է հաղորդագրության մեջ։
Զրուցակիները խոսել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին, պայմանավորվածություն է ձեռքբերել այս առումով տարբեր մակարդակներով շփումները շարունակելու մասին։