ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Պաշտպանական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հարցն են քննարկել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը։ Տեղեկությունը հայտնում է պաշտպանության նախարարությունը` հավելելով, որ Պապիկյանն ընդունել է Քվինին։
Սուրեն Պապիկյանն ու ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը
© Photo : press office of MoD of RA
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: