ՀՀ վարչապետն ու Չեխիայի դեսպանը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Վարչապետը հույս է հայտնել, որ հայ-չեխական հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ամրապնդվել: Նա կարևորել է Չեխիայի հետ քաղաքական ու տնտեսական ոլորտներում փոխգործակցությունը:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին
Դեսպանը վարչապետին է փոխանցել Չեխիայի կառավարության ղեկավարի հրավերը` այցելելու այդ երկիր։
«Զրուցակիցները քննարկել են բարձր տեխնոլոգիաների, արևային էներգիայի, ավիահաղորդակցության, զբոսաշրջության, կրթության և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն ապօրինի շրջափակելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին։
Քննարկվել են նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը վերաբերող հարցերը։