Հայաստանը 32 տոննա քաշով մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակն է ուղարկել Սիրիա

Տեղափոխումը Երևանից Հալեպ իրականացվել է «ԻԼ-76» ինքնաթիռով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Հայաստանը մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակն է ուղարկել Սիրիա, հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Ավելի լավ, հայտնել էինք, որ ավերիչ երկրարշարժից տուժած շրջաններին մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը հասցնելու նպատակով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Սիրիա:
«Արտակարգ իրավիճակների նախարարությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով կազմակերպել է դեպի երկրաշարժից տուժած Սիրիայի Արաբական Հանրապետություն մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակի տեղափոխումը՝ ավելի քան 32 տոննա քաշով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Բեռը ներառել է սնունդ և դեղորայք: Այն Սիրիա է ուղարկվել Երևանի «Էրեբունի» օդանավակայանից։
32 տոննա քաշով մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը
Տեղափոխումը Երևանից Հալեպ իրականացվել է «ԻԼ-76» ինքնաթիռով: Կազմակերպչական աշխատանքներին աջակցել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Սիրիայում նույն երկրաշարժի զոհերի թիվն անցել է 8500-ը։
Հայաստանը Սիրիա առաջին մարդասիրական օգնությունն ուղարկել է փետրվարի 8-ին` 30 տոննա, իսկ փետրվարի 14-ին հայտնի դարձավ ևս 25 տոննա բեռ ուղարկելու մասին։