ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. Հայաստանը առաջին մեդալն է ապահովել Ստրանջայի մրցաշարում: Մեկ քառորդ եզրափակիչում 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանի մրցակիցը վնասվածքի պատճառով հրաժարվել է մենամարտից, ու մեր մարզիկը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդել, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:
Այսօր ևս 3 հայ բռնցքամարտիկ առավոտյան մրցափուլում հաղթանակ են տոնել ու դուրս եկել 1/4 եզրափակիչ: Իրենց մրցակիցներին հաղթել են 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը և 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը: Գարբոյանը հաղթել է Էկվադորի ներկայացուցիչ Լուիս Դելգադոյին, Բազեյանը ուժեղ է եղել բելառուս Մաքսիմ Պանկուից, իսկ Հակոբյանը հաղթել է ավստրիացի Կիռա Ռուստոնին:
Հիշեցնենք, որ Բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Բուլղարիայում անցկացվող Ստրանջայի մրցաշարին մասնակցում է 12 մարզիկով: