ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 2-3–ը կլինի Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում։ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ նախատեսվում է հանդիպում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։
Ըստ գերմանական ԶԼՄ–ների` նախատեսված է նաև վարչապետ Փաշինյանի և Գերմանիայի նախագահ Ֆրանկ–Վալտեր Շտայնմաների հանդիպումը։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին պաշտոնական այցն է Բեռլին։ Վերջին անգամ ՀՀ վարչապետը 2019 թվականի փետրվարին Բեռլինում հանդիպում էր ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: