ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Դահուկավազքի աշխարհի առաջնության որակավորման փուլում ազատ ոճում դահուկորդ Սպարտակ Ոսկանյանը և Աննա Ռաշոյանը զբաղեցրել են համապատասխանաբար երրորդ և յոթերորդ տեղերը: Այս մասին հայտնում է Հայաստանի օլիմպիական կոմիտեն։
Մրցաշարն անցկացվում է Սլովենիայի Պլանիցա քաղաքում։
«Իսկ մեր թիմի բարձր վարկանիշ ունեցող առաջատարներ Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը պայքարի դուրս կգան միանգամից հիմնական փուլում»,– ասվում է հաղորդագրությունում։
Սպարտակ Ոսկանյանը և վերը նշած մարզիկները այսօր՝ փետրվարի 23 –ին, կմրցեն արագավազքի որակավորման փուլում:
Լավագույն 30 դահուկորդներն իրավունք կստանան հանդես գալ եզրափակիչում: