Դոնեցկում Ուկրաինայի ԶՈւ-ի հրետակոծությունից շտապօգնության 4 աշխատակից է զոհվել

Ուկրաինայի ԶՈւ հրետանին այսօր ՀԿՌՀ-ի կիրառմամբ երկու անգամ հրետակոծել է Պետրովսկի շրջանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. Դոնեցկի հրետակոծության հետևանքով շտապօգնության չորս աշխատակից է զոհվել։ Այս մասին հայտնել է ԴԺՀ առողջապահության նախարար Դմիտրի Գարցևը։
Դոնեցկի Պետրովսկի շրջանի հրետակոծության հետևանքով զոհվել է վիրավորների տարհանմանը ներգրավված 4 բուժաշխատող՝ բուժակը, բրիգադի բուժակը, սանիտարը և վարորդը։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Գարցևը։
Ուկրաինայի ԶՈւ–ի հրետանին այսօր ՀԿՌՀ-ի կիրառմամբ երկու անգամ հրետակոծել էՊետրովսկի շրջանը՝ ընդհանուր 23 արկ արձակելով դրա ուղղությամբ։ Բացի այդ, շրջանը գնդակոծվել է ՆԱՏՕ-ական 155 մմ տրամաչափի զենքից։
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։