Բելգորոդի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել

Ռազմական ինքնաթիռ. արխիվային լուսանկար
Արտակարգ ծառայությունները հայտնել են, որ օդաչուին հաջողվել է ինքնանետվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Բելգորոդի մարզում ռազմական ինքնաթիռ է ընկել։ Տեղեկությունը Telegram–ում հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:
«Վալույսկի քաղաքային շրջանում ընկել է պաշտպանության նախարարության ինքնաթիռը։ Տեղի ունեցածի պատճառը պարզվում է։ Իրավիճակը վերահսկելի է», - գրել է նա։
Նրա խոսքով՝ քննչական խումբը և ԱԻՆ աշխատակիցներն աշխատում են դեպքի վայրում։
Արտակարգ ծառայությունները հայտնել են, որ օդաչուին հաջողվել է ինքնանետվել։ Նախնական տվյալով՝ նա ողջ է։
Լոս Անջելեսի օդանավակայանում ինքնաթիռն ավտոբուսի է բախվել. տուժածներ կան