ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն այսօր հանդիպել է Ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամների հետ։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Նա ներկայացրել է վերջին 1 ամսում կատարված իր աշխատանքները։
Պետրակովը հայտնել է, որ այս ամբողջ ընթացքում հետևել է հայ ֆուտբոլիստների խաղին ընկերական և ստուգողական հանդիպումներում, իսկ վաղվանից կհետեւի Հայաստանի Պրեմիեր լիգայի խաղերին:
«Չարենցավանում ներկա կլինեմ «Վան»-«Փյունիկ» խաղին: Խաղային օրերը շատ հագեցած են լինելու։ Հիմա ամեն ինչ կախված կլինի մեզանից ՝ մարզչական շտաբից և ֆուտբոլիստներից»,– նշել է նա:
Նշենք, որ հունվարի 14-ին հայտնի դարձավ, որ Ուկրաինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը:
Իսպանացի Խոակին Կապառոսից հետո հետո հավաքականը ղեկավարում էր նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին։
Նշենք նաև, որ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականը 89-րդ տեղում է: