Սանոսյանն ու Սպասկին քննարկել են «Ռոսատոմի» հետ համագործակցության վերաբերյալ հարցերը

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Սպասկի գլխավորած պատվիրակությանը
Կարևորելով 2026թ․-ից հետո Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի անվտանգ շահագործումը` քննարկվել է համատեղ միջոցառումների ողջ շրջանակը և նախատեսվող աշխատանքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. «Ռոսատոմ» պետական կորպորացիայի հետ համագործակցության վերաբերյալ հարցեր են քննարկել ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ու «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Սպասկին, տեղեկանում ենք ՏԿԵՆ-ից։
«Մասնավորապես, կողմերը քննարկել են հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի նախագծային շահագործման ժամկետի երկարացման, Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում առկա վտանգավոր թափոնների վնասազերծման հարցերով համագործակցության վերաբերյալ հարցեր»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ, կարևորելով 2026թ․-ից հետո Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի անվտանգ շահագործումը, քննարկվել է համատեղ միջոցառումների ողջ շրջանակը և նախատեսվող աշխատանքները։
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Սպասկի գլխավորած պատվիրակությանը
Հաշվի առնելով «Ռոսատոմ» կորպորացիայի հետաքրքրվածությունը «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում առկա վտանգավոր թափոնների վնասազերծման հարցում՝ շրջայց է կազմակերպվել գործարան՝ ծանոթանալու առկա իրավիճակին, ինչպես նաև քննարկելու համագործակցության հնարավորությունները։