Ռուսաստանը շնորհակալ է Չինաստանին համատեղ աշխատանքի համար. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը. Արխիվային լուսանկար
Ռուսաստանի և Չինաստանի համագործակցությունը միջազգային ասպարեզում կարևոր նշանակություն ունի իրավիճակի կայունացման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Ռուսաստանը շնորհակալ է Չինաստանին համատեղ աշխատանքի համար, այժմ աշխարհում հարաբերությունները բարդ են, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի Կոմկուսի կենտկոմի քաղբյուրոյի անդամ, Չինաստանի կոմկուսի Կենտկոմի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Իի հետ հանդիպման ժամանակ։
«Շնորհակալ ենք և՛ ձեզ, և՛ ձեր բոլոր գործընկերներին, արտաքին գործերի նախարարության մեծ աշխատակազմին, երախտագիտության և շնորհակալության խոսքեր եմ հղում համատեղ աշխատանքի համար։ Միջազգային հարաբերություններն այսօր բարդ են, դրանք երկբևեռ համակարգի փլուզումից հետո ավելի լավը չեն դարձել, ընդհակառակը` նույնիսկ ավելի սուր բնույթ են ստացել», - ասել է Պուտինը։
Նա նշել է, որ այդ պատճառով Ռուսաստանի և Չինաստանի համագործակցությունը միջազգային ասպարեզում կարևոր նշանակություն ունի իրավիճակի կայունացման համար։
«Մենք մեր առջև նպատակ ենք դրել 2024 թվականին հասնել 200 միլիարդ դոլարի առևտրաշրջանառության մակարդակի։ Անցյալ տարի արդեն 185 միլիարդ է եղել, բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ կհասնենք մենք մեր նպատակներին առևտրային շրջանառության մակարդակում, գուցե նույնիսկ ավելի շուտ, քան նախատեսել էինք», - ասել է ՌԴ նախագահը։
Վլադիմիր Պուտինը Վան Յիի հետ հանդիպման ժամանակ իր բարեմաղթանքներն է փոխանցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին:
Հանդիպմանը ռուսական կողմից մասնակցել են նրա ՌԴ արըգործնախարար Սերգեյ Լավրովը և ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը: