ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտգործնախարար Ժան Ասելբորնն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Նրան ուղեկցել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նշենք, որ Ասելբորնը Հայաստան է ժամանել այսօր։
Պաշտոնական այցի շրջանակում նա հանդիպումներ կունենա ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ:
Հիշեցնենք, որ Լյուքսեմբուրգի արտգործնախարարը հունվարի 12-ին Ադրբեջանին կոչ էր արել ապահովել քաղաքացիների ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով։