ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի - Sputnik. Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը ժամանել է Հայաստան։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ժան Ասելբորնին ԱԳՆ ում դիմավորել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Այս պահին տեղի է ունենում Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը:
Նշենք, որ այցի շրջանակներում Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաև ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ:
Հիշեցնենք, որ Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը հունվարի 12-ին կոչ էր արել Ադրբեջանին ապահովել քաղաքացիների ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով։