Իտալիայի մշակույթի նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Իտալիայի մշակույթի նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Իտալիայից եկած հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Իտալիայի մշակույթի նախարար Ջենարո Սանջուլիանոյի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ։ Տեղեկությունը հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտը։
Սանջուլիանոն ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը:
Սանջուլիանոն ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին
Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում և ծանոթացել մշտական ու ժամանակավոր ցուցադրություններին:
Իտալիայից եկած հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում
Թանգարան–ինստիտուտի ավագ գիտաշխատող Շուշան Խաչատրյանը Իտալիայից ժամանած հյուրերին ներկայացրել է մի քանի ամիս առաջ Իտալիայում ՀՀ դեսպանության միջոցով Հայոց ցեղասպանության թանգարանին տրված Հայր Սալվատորե Լիլլիի (1853-1895) վերաբերյալ բացառիկ փաստաթղթերը, որոնցում Սալվատորե Լիլլին` որպես ականատես, նաև նկարագրում է Օսմանյան կայսրության՝ հայ բնակչության դեմ իրագործած բռնաճնշումները:
Լյուքսեմբուրգի արտգործնախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ