Իրանում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի - Sputnik. Իրանում 5,1 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել Է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Տարերքի էպիկենտրոնը գտնվել է Բենդեր Աբաս քաղաքից 117 կմ դեպի հյուսիս-արեւմուտք (բնակչությունը մոտ 352 հազար մարդ է): Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։
Հիշեցնենք՝ փետրվարի 21-ի առավոտյան Բենդեր Աբաս քաղաքից 113 կմ հեռավորության վրա գրանցվել էր 5,3 մագնիտուդով երկրաշարժ: