ՀՌՕ հրետանավորները վարժանքներ կանցկացնեն Հայաստանի բարձրլեռնային զորավարժարաններում

Պարապմունքների նպատակն է կատարելագործել անձնակազմի մարտական պատրաստվածությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի - Sputnik. Հարավային ռազմական օկրուգի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները Հայաստանում վարժանքներ կանցկացնեն «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հրետանավորներն անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հաշվարկներով կիրականացնեն պայմանական հակառակորդի թիրախների հետախուզություն և հրետանային ստորաբաժանումների կրակի կառավարման համար տվյալների նախապատրաստում։
Հայաստանում ՀՌՕ տանկիստները հրաձգության մարտավարական կրակային վարժանքներ կանցկացնեն
Պարապմունքների նպատակն է կատարելագործել անձնակազմի մարտական պատրաստվածությունն ու բարձրացնել հրամանատարների գործնական հմտությունների մակարդակը։