ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները չեն գնդակոծել ադրբեջանական դիրքերը. ՊՆ

ՀՀ ՊՆ շենքը
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, թե իբր հայկական զինուժն անցած գիշեր գնդակոծել է Տավուշի ու Նախիջևանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի - Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները փետրվարի 21-ին և լույս 22-ի գիշերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան և արևմտյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
Այս մասին նշված է պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Տեղեկացնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, թե իբր հայկական զինուժն անցած գիշեր գնդակոծել է Տավուշի ու Նախիջևանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը։