Հայ մարմնամարզիկները Գերմանիայում միջազգային մրցաշարի կմասնակցեն

Արթուր Դավթյան. Արխիվային լուսանկար
Մասնակիցները կվիճարկեն առանձին գործիքներից աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի մրցանակները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի - Sputnik. Գերմանիայի Կոտբուս քաղաքում փետրվարի 23-ին կմեկնարկի սպորտային մարմնամարզության նոր մրցաշրջանը, հայտնում են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից: Մասնակիցները կվիճարկեն առանձին գործիքներից աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի մրցանակները:
Հայաստանից կմասնակցեն Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը:
Մարմնամարզիկները համապատասխան միավորներ շահելու դեպքում կստանան աշնանը Բելգիայում մեկնարկելիք աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք: Ի դեպ, Բելգիայում մասնակիցները կվիճարկեն նաև Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգրեր: