Ծնվել է արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Սերյոժա Աբրահամյանի քույրը

Լույս աշխարհ է եկել արցախյան 44-օրյա պատերազմում զոհված արմավիրցի Սերյոժա Աբրահամյանի քույրը
Փոքրիկը ծնվել է լիովին առողջ՝ 2 կիլոգրամ 850 գրամ քաշով, 48 սմ հասակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի - Sputnik. Երեկ լույս աշխարհ է եկել արցախյան 44-օրյա պատերազմում զոհված արմավիրցի Սերյոժա Աբրահամյանի քույրը՝ Սերինեն, տեղեկանում ենք Արմավիրի մարզպետարանից։
Էջմիածնի բժշկական կենտրոնի ծննդօգնության և գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ Լիլիթ Մկրտչյանը պատմեց, որ նորածնի մորը՝ Հասմիկ Աբրահամյանին, ճանաչել է ավելի վաղ, երբ նա հիվանդանոց էր եկել աշխատանքի համար։ Հղիության մասին խոսք չի եղել, չեն պլանավորել, բայց կարճ ժամանակ անց մտափոխվել է։
Սերյոժա Աբրահամյանի քույրը՝ Սերինեն
«Երբ պլանավորեցինք հղիությունը և սկսեցինք հետազոտել, պարզվեց, որ Հասմիկն արդեն հղի է։ Աստծո պարգև ենք համարել և բոլորս անհամբեր սպասել ենք փոքրիկի լույս աշխարհ գալուն»,-պատմել էր Մկրտչյանը։
42-ամյա կնոջ հղիությունն ընթացել է առանց բարդությունների, փոքրիկը ծնվել է լիովին առողջ՝ 2 կիլոգրամ 850 գրամ քաշով, 48 սմ հասակով։