Պապիկյանը ԱՄԷ–ում գործընկերոջ հետ խոսել է 2 երկրի միջև ռազմական համագործակցության ընթացքից

Սուրեն Պապիկյանն ու Մոհամմադ Ահմադ ալ Բովարդին
ՀՀ պաշտպանության նախարարը Մոհամմադ Ահմադ ալ Բովարդիին հրավիրել է Հայաստան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԱՄԷ պաշտպանության պետնախարար Մոհամմադ Ահմադ ալ Բովարդիի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Մոհամմադ Ահմադ ալ Բովարդին ու Սուրեն Պապիկյանը
«Քննարկվել են ՀՀի և ԱՄէ–ի միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ներկա ընթացքն ու զարգացման հեռանկարները։ Հանդիպման ավարտին Պապիկյանը Ահմադ ալ Բովարդիին հրավիրել է Հայաստան»,– ասված է հաղորդագրությունում:
Սուրեն Պապիկյանն ու Մոհամմադ Ահմադ ալ Բովարդին
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը:
Հիշեցնենք` Պապիկյանը ԱՄԷ է մեկնել փետրվարի 18-ին` մասնակցելու միջազգային պաշտպանական համաժողովին և «Այդեքս և Նավդեքս 2023» ռազմարդյունաբերական ցուցահանդեսին։
Նա այնտեղ հանդիպել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի պաշտպանական և անվտանգային համագործակցության գործակալության տնօրեն Ջիմ Հարշի հետ։