ՄԻՊ ներկայացուցիչները փորձում են տեսակցել Գրիգորի Խաչատուրովին

Գրիգորի Խաչատուրովը. Արխիվային լուսանկար
Խաչատուրովը ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գործի շրջանակներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. ՄԻՊ ներկայացուցիչներն այս պահին գտնվում են Հակակոռուպցիոն դատարանում, որպեսզի տեսակցեն Գրիգորի Խաչատուրովին։ Այս մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ ավելի վաղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը իր «Ֆեյսբուքի» էջում գրել էր, որ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի կալանքի հարցը կքննվի Հակակոռուպցիոն դատարանում միայն այսօր ժամը 12։00-ին, բայց նրան արդեն վաղուց տեղափոխել էին դատարան:
Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը ձերբակալվել է։
Ըստ լուրերի` Խաչատուրովը ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գործի շրջանակներում։
Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին ՀՀ ԱԺ–ում գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունների հիման վրա Սեյրան Օհանյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից։
Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել, նրան խոշոր չափի վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է ներկայացվել: