Լին Թրեյսիին հրավիրել են ՌԴ ԱԳՆ ու բողոքի նոտա հղել

ՌԴ ԱԳՆ–ում ԱՄՆ դեսպանին բողոքի նոտա են հղել` կապված Ուկրաինայի հակամարտությունում ընդլայնվող ներգրավվածության հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Մոսկվայում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին փետրվարի 21-ին կանչել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում։
ԱՄՆ-ն և դաշնակիցներն Ուկրաինային 700 տանկ, հազարավոր զրահամեքենաներ են խոստացել. Բայդեն
ՌԴ ԱԳՆ–ում հայտնել են, որ փետրվարի21-ին ամերիկյան դիվանագիտության առաքելության ղեկավարին բողոքի նոտա է հղվել, ինչը կապված է Կիևի ռեժիմի կողմից ռազմական գործողություններին ԱՄՆ-ի ընդլայնվող ներգրավվածության հետ։
«Դեսպանին փոխանցված բողոքի նոտայում ընդգծվում է, որ Ուկրաինայի ԶՈւ–ին սպառազինություն տրամադրելը, ինչպես նաև ռուսական ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներին հարվածելու նպատակային ցուցումներ տալն ակնհայտ ապացուցում են սնանկ ու սուտ լինելն ամերիկյան կողմի այն պնդումների, թե իբր ԱՄՆ-ն հակամարտության կողմ չէ»,– նշված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ դեէսկալացիայի համար ԱՄՆ–ն պետք է քայլեր ձեռնարկի, որոնք ենթադրում են Ամերիկա–ՆԱՏՕ զինվորականների և տեխնիկայի դուրսբերում, ինչպես նաև թշնամական հակառուսական ակտիվության դադարեցում։
Ավելի վաղ ՌԴ–ն բոլոր երկրներին, այդ թվում` ԱՄՆ–ին, նոտա էր հղել Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, Ռուսաստանի համար օրինական թիրախ է հանդիասանալու։ ՌԴ ԱԳՆ–ում հայտարարել էին, որ ՆԱՏՕ–ի երկրները «կրակի հետ են խաղում»` Ուկրաինային զենք մատակարարելով։ Պեսկովը նշել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենքով զինելը ռուս–ուկրաինական բանակցությունների հաջողությանը չի նպաստում և բացասական ազդեցություն է ունենալու։
Ջո Բայդենը Կիևում է