Լևոն Արոնյանը Masters մրցաշարի առաջատարն է. նա հաղթել է հոլանդացի շախմատիստին

Լևոն Արոնյան
WR Chess Masters-ի մրցանակային ֆոնդը 130 հազար եվրո է։ Հաղթողը կստանա 40 հազար եվրո:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը (ԱՄՆ) Դյուսելդորֆում անցկացվող WR Chess Masters մրցաշարի 5 տուրից հետո ամրապնդել է իր դիրքերը` գլխավորելով մրցաշարային աղյուսակը։
5-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցել է հոլանդացի Անիշ Գիրիի հետ և 48-րդ քայլում պարտության մատնել նրան։
Նա 4 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղը կիսում են ամերիկացի Ուեսլի Սոն և հնդիկ Դոմարաջու Գուկեշը, որոնք 3-ական միավոր ունեն։
Մրցաշարում անցկացվելու է 9 տուր։
Դյուսելդորֆի մրցաշարին մասնակցում են 10 ուժեղագույն շախմատիստներն ամբողջ աշխարհից: Լևոն Արոնյանից բացի, մրցաշարին մասնակցում են նաև ամերիկացի Ուեսլի Սոն, ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչին և Անդրեյ Եսիպենկոն, Ուզբեկստանի ներկայացուցիչ Նոդիրբեկ Աբդուսատորովը, հոլանդացի Անիշ Գիրին, լեհ Յան-Քշիշտոֆ Դուդան և հյուրընկալող երկրից`գերմանացի Վինսենթ Քեյմերը:
WR Chess Masters-ի մրցանակային ֆոնդը 130 հազար եվրո է։ Հաղթողը կստանա 40 հազար եվրո:
WR Chess Masters․ Լևոն Արոնյանը հաղթել է հնդիկ Ռամեշբաբու Պրագնանանդհային. տեսանյութ