Իրանը շուտով պատասխան պատժամիջոցներ կսահմանի ԵՄ-ի դեմ. ԱԳՆ

ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան ավելի վաղ ընդլայնել էին անհատական պատժամիջոցներ Իրանի Իսլամական Հանրապետության ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նկատմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի - Sputnik. Իրանական կողմը Եվրամիության դեմ պատասխան պատժամիջոցների նոր փաթեթ կսահմանի։ Այս մասին, ինչպես հաղորդում է ISNA-ն, այսօր հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։

«Իրանը շուտով պատժամիջոցների նոր ցուցակ կներկայացնի` որպես պատասխան միջոց Թեհրանի դեմ Եվրամիության կողմից ընդունված վերջին սահմանափակումներին»,-նշել է Քանանին:

Ավելի վաղ ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան ընդլայնել էին անհատական պատժամիջոցները Իրանի այն ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նկատմամբ, որոնց մասնակից են համարում այդ երկրում բողոքի ակցիաների ճնշմանը։
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել իրանական ընկերությունների նկատմամբ
Իրանում 2022 թվականի սեպտեմբերի կեսերից զանգվածային անկարգություններ և բողոքներ էին սկսվել երիտասարդ իրանցի կնոջ` Մահսա Ամինիի մահվան հետ կապված։ Երկրի շատ բնակիչներ իշխանություններին էին մեղադրում Մահսայի մահվան համար։