Իրանում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Սեյսմոգրաֆ
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Իրանում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Էպիկենտրոնը գտնվել է Բենդեր Աբբաս քաղաքից 113 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է 352 հազար մարդ:
Ըստ նախնական տվյալների ՝ երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չկան։
Հայաստանի և Թուրքիայի երկրաշարժերը. արդյոք համեմատությունը տեղին է