Հայաստան կայցելի Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը

Ժան Ասելբորնը. Արխիվային լուսանկար
Այցի շրջանակներում նա հանդիպումներ կունենա ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Փետրվարի 22-23-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳ նախարար Ժան Ասելբորնը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
«Փետրվարի 22-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի արտգործնախարարների մամուլի ասուլիսը»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ այցի շրջանակներում Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաև ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ:
Հիշեցնենք, որ Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը հունվարի 12-ին կոչ էր արել Ադրբեջանին ապահովել քաղաքացիների ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով։