Հայ շախմատիստը երկրորդ տեղն է գրավել Իրանում անցկացված մրցաշարում

Հովիկ Հայրապետյանը
Հայ պատանիներից Կարո Սարգսյանը և Նարեկ Ղազարյանը զգալիորեն բարելավեցին իրենց վարկանիշները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի - Sputnik. Իրանի Ռաշտ քաղաքում ավարտվեց «19th International Caspian Cup» միջազգային մրցաշարը:
ՄԳ Հովիկ Հայրապետյանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և կիսեց 1-4-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Հովիկը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը:
Էդգար Հայրապետյանը և Արտակ Ալիխանյանը վաստակեցին 6.5 միավոր:
Հայ պատանիներից Կարո Սարգսյանը և Նարեկ Ղազարյանը զգալիորեն բարելավեցին իրենց վարկանիշները: Կարոն վաստակեց 5.5 միավոր և բարելավեց իր վարկանիշը 118.8 կետով: Նարեկը վաստակեց 5 միավոր՝ բարելավելով վարկանիշը 114 կետով: