Գյումրիում Կամերային երաժշտության դահլիճ է բացվել

Գյումրիում Կամերային երաժշտության դահլիճ է բացվել
Դահլիճի վերապրոֆիլավորման, նորոգման և վերազինման համար համայնքային բյուջեից 3 փուլով հատկացվել է 33 միլիոն դրամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի, Sputnik - Արմենուհի Մխոյան. Գյումրիում բացվեց քաղաքում առաջին Կամերային երաժշտության դահլիճը։ Այն կգործի Գյումրու թիվ 4 երաժշտական դպրոցի շենքում. նոր շենք կառուցելու հնարավորություն քաղաքը չուներ, մնում էր հարմարեցնել եղածը:
Գյումրիում Կամերային երաժշտության դահլիճ է բացվել
Գյումրու քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանն լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց, որ աթոռների քանակով (250), բեմի չափերով, ակուստիկ հնարավորություններով կառույցը համապատասխանում է կամերային դահլիճի չափանիշներին։
Դահլիճի վերապրոֆիլավորման, նորոգման և վերազինման համար համայնքային բյուջեից 3 փուլով հատկացվել է 33 միլիոն դրամ։
«Արդյունքում ստացվել է դասական երաժշտության համերգների կազմակերպման հարթակ, որն ունի ժամանակակից միջավայր, պրոֆեսիոնալ չափանիշներին համապատախան լուծումներ, նվագախմբերի ու երգչախմբերի պահանջները բավարարող ընդարձակ բեմահարթակ»,-նշեց Լիլիթ Թովմասյանը:
Ի դեպ, Գյումրու կամերային երաժշտության դահլիճը կսպասարկի քաղաքի բոլոր՝ դպրոցական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության օղակների կարևորագույն համերգները, կընդունի հայ և արտասահմանյան հայտնի երաժիշտների ու երաժշտական նվագախմբերի, պատշաճ միջավայրում կանցկացնի երաժշտական մասշտաբային փառատոներ, որակական նոր նշաձող կսահմանի քաղաքում դասական երաժշտության համերգների կազմակերպման ոլորտում։
1 / 3

Գյումրիում Կամերային երաժշտության դահլիճ է բացվել

2 / 3

Գյումրիում Կամերային երաժշտության դահլիճ է բացվել

3 / 3

Գյումրիում Կամերային երաժշտության դահլիճ է բացվել