Երևանում ավտոմեքենա է այրվել

Այրված ավտոմեքենան
Հրշեջներն ահազանգը ստանալուց շուրջ 30 րոպե անց մարել են հրդեհը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում ավտոմեքենա է այրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության մամուլի ծառայությունը։
«Երևանի ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ժամը 20։56-ին ահազանգ է ստացել, որ Լեփսիուսի փողոցի 17-րդ շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար»,– ասված է հաղորդագրությունում:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Ford transit» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Գ․ Ս․)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։12-ին, մարվել՝ 21։27-ին։
Այրված ավտոմեքենան
«Կարճ միացման հետևանքով հրդեհ է բռնկվել». ՀրազՋԷԿ–ի տարածքում ուսումնավարժություն է եղել