Բարեփոխումները կխթանեն տնտեսական աճը. Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկում է եղել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկում է եղել
Վարչապետը հանձնարարել է շարունակել 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի շուրջ շահագրգիռ միջգերատեսչական քննարկումները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված բարեփոխումները կխթանեն տնտեսական աճը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն արել է 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակի շուրջ քննարկմանը։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Մասնավորապես քննարկվել են հարկաբյուջետային շրջանակի հիմնական ցուցանիշների, կառավարության ծրագրի առաջնահերթությունների իրականացման, ոլորտային ծախսերի, հնարավոր ռիսկերի վերաբերյալ կանխատեսումները։

Անդրադարձ է եղել տարբեր ոլորտներում նախաձեռնած բարեփոխումների ընթացքին, պետական գերատեսչությունների՝ ընթացիկ ու կապիտալ ծախսերի սահմանաչափերի գնահատման արդյունքներին և դրանց հիման վրա հետագա քայլերին:

«Կառավարության ղեկավարը կարևորել է բարեփոխումների, ծրագրերի կառավարման ու իրականացման արդյունավետության շարունակական բարձրացումը, ինչը կխթանի տնտեսական աճը և կլավարկի հարկաբյուջետային քաղաքականությունը»,-նշված է հաղորդագրության մեջ։
Վարչապետը հանձնարարել է շարունակել շահագրգիռ միջգերատեսչական քննարկումները 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի շուրջ։
Փաշինյանի փաստարկները թույլ էին. քաղաքագետը` արևմտյան տարբերակի վտանգների մասին