ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի - Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Ուկրաինայի հարցում իր քաղաքականությամբ, հնարավոր է, մարդկությանը մղում է երրորդ համաշխարհային պատերազմի։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփը։
«Եթե հետևում եք Բայդենի քայլերին Ուկրաինայի նկատմամբ և հասկանում եք դրանք՝ նա համակարգված, հնարավոր է` անգիտակցաբար, բայց մեզ դրդում է նրան, ինչը շուտով կարող է դառնալ երրորդ համաշխարհային պատերազմ։ Մի՞թե դա խելագարություն չէ»,-գրել Է Թրամփը իր սոցիալական ցանցում:
Ելույթ ունենալով Ֆլորիդա նահանգում իր կողմնակիցների հանրահավաքի ժամանակ՝ նա հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմի ղեկավարի պաշտոնում վերընտրվելու դեպքում անմիջապես կզանգահարի Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկուն և հանդիպում կկազմակերպի Ուկրաինայի շուրջ իրավիճակի շուտափույթ կարգավորման համար։