ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը championat.com–ին ասել է, թե ինչու չի տեղափոխվի թուրքական «Գալաթասարայ»։
«Ես իմ կարիերան «Գալաթասարայում» չեմ դիտարկում անձնական պատճառներով»,– ասել է ֆուտբոլիստը:
Ավելի վաղ լուր էր տարածվել, որ Արսեն Զախարյանը կարող է կարիերան շարունակել թուրքական «Գալաթասարայում»: Նշվում էր նաև տրանսֆերի արժեքը՝ 11 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա ֆուտբոլիստը «Դինամոյում» անցկացրել է 22 հանդիպում, դարձել է 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք` սեպտեմբերի 1-ին «Դինամոյի» մամուլի ծառայությունը հայտնեց, որ Արսեն Զախարյանի տեղափոխության վերաբերյալ առաջարկ է ստացել «Չելսիից», բայց տեխնիկական խնդիրների պատճառով խաղացողի տեղափոխությունն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ իրագործելն իրատեսական չէ։
Լրատվամիջոցները գրում էին նաև, որ Զախարյանն այդ գործարքն իրականացնելու համար ստիպված է լինելու փոխել քաղաքացիությունը։ Նշվում էր, որ դեկտեմբերին երիտասարդ ֆուտբոլիստն իբր Երևան է ժամանելու Հայաստանի քաղաքացիություն ևանալու համար։ Նախորդ տարվա նոյեմբերի 18-ին Զախարյանի գործակալ Պավել Անդրեեւը պատմել էր, որ «Չելսի» հնարավոր տեղափոխության դեպքում ֆուտբոլիստը ստիպված չի լինի փոխել քաղաքացիությունը: