«Զովք» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում

«Զովք» սուպերմարկետների ցանց. Արխիվային լուսանկար
Թե ինչ քրեական վարույթի մասին է խոսքը, ՔԿ–ից չպարզաբանեցին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. «Զովք» սուպերմարկետների ցանցում ՀՀ քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Խուզարկություններն իրականացվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Ներկա պահին հավելյալ տեղեկություններ չենք կարող հաղորդել»,– ասաց Աբրահամյանը։
Հարցին, թե ինչ քրեական վարույթի մասին է խոսքը, ՔԿ–ից չպարզաբանեցին։