ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայողները 1 շաբաթ ուժեղացված ծառայություն են իրականացրել ՀՀ մարզերում և արձանագրել 1309 խախտում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները փետրվարի 13-ից 20-ը Արմավիրում, Արարատում, Վայոց Ձորում և Սյունիքում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն
«Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում գտնվող 28 վարորդ։ 14 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 17-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 60-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով»,– նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 28 տրանսպորտային միջոցներ։
Ոստիկանությունից նաև հայտնում են, որ նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական բնույթ են կրելու։