Սուրեն Պապիկյանը համագործակցության հարցեր է քննարկել Պենտագոնի ներկայացուցչի հետ

Ջիմ Հարշն ու Սուրեն Պապիկյանը
ՀՀ պաշտպանության նախարարը ԱՄԷ է մեկնել փետրվարի 18-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որն աշխատանքային այցով գտնվում է Արաբական Միացյալ էմիրություններում, այսօր հանդիպել է ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի պաշտպանական և անվտանգային համագործակցության գործակալության տնօրեն Ջիմ Հարշի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` Պապիկյանը ԱՄԷ է մեկնել փետրվարի 18-ին` մասնակցելու միջազգային պաշտպանական համաժողովին և «Այդեքս և Նավդեքս 2023» ռազմարդյունաբերական ցուցահանդեսին։