ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Կոտայքի մարզի Արզնու ձորի գետից փրկարարները տղամարդու դի են դուրս բերել։ Տեղեկությունը հայտում է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Դեպքի մասին ահազանգը եղել է փետրվարի 20-ին, ժամը 12։57-ին։
«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը՝ ջրասուզակով»,– ասված է հաղորդագրությունում։
Փրկարարները գետից դուրս են բերել անձը չպարզված տղամարդու դի, մոտ 30 մ բարձրացրել են ձորից և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային: