Պայթյուն Քասախ գյուղում. տուժածները հոսպիտալացվել են

Պայթյուն Քասախ գյուղում
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած հոսպիտալացվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. Առավոտյան ժամը 08։45-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քասախ գյուղի Թումանյան փողոցի երկհարկանի տներից մեկից լսվել է պայթյունի ձայն, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պայթյուն Քասախ գյուղում
Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել տան խոհանոցում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած հոսպիտալացվել են։
Պայթյուն Քասախ գյուղում