ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Սիրիայի և Թուրքիայի սահմանին տեղի ունեցած նոր երկրաշարժի հետևանքով Հալեպ քաղաքում վեց մարդ է տուժել, հայտնում է SANA գործակալությունը`հղում անելով քաղաքի հիվանդանոցում գտնվող իր աղբյուրին։
«Երկրաշարժի պահին շենքերից քարեր են ընկել, ինչի հետևանքով վեց մարդ տուժել է ու տեղափոխվել հիվանդանոց»,-նշել է աղբյուրը։
6,4 և 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել այսօր երեկոյան Թուրքիայի Հաթայ նահանգում։
Թուրքական հեռուստաալիքների փոխանցմամբ՝ նոր ցնցումների պատճառով ավերածություններ կան։ Երկրաշարժը զգացել են նաև Սիրիայի մի շարք նահանգների բնակիչներ։