Մեր նորագույն պատմության փառավոր էջն է. Ռոբերտ Քոչարյանը՝ ղարաբաղյան շարժման մասին

Ռոբերտ Քոչարյան. Արխիվային լուսանկար
ՀՀ երկրորդ նախագահը շնորհավորել է Արցախի վերածննդի օրվա և Ղարաբաղյան շարժման 35-ամյակի առթիվ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է ղարաբաղյան շարժման տարեդարձը։
«Մեր նորագույն պատմության փառավոր էջ, մեր պետականության ապագայի ուղենիշ»,– գրել է նա:
Նշենք, որ ավելի վաղ ուղերձներ էին հղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը։
Հիշեցնենք` 35 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) հայության պահանջով օրակարգ մտավ տարածաշրջանը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ տեղափոխելու հարցը։ 1988 թվականի փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման խորհրդի արտահերթ նստաշրջանը ընդունեց որոշում, որով ամրագրում էր արցախցիների ազատ ինքնորոշվելու կամքը: