ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը գլխավորել է ԱՊՀ անդամ պետությունների գերագույն (բարձրագույն) դատարանների նախագահների խորհուրդը։ Որոշումն ընդունվել է խորհրդի առաջին նիստում, հայտնել է ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Նիստի ընթացքում հաստատվել է խորհրդի նախագահը։ Պաշտոնը զբաղեցրել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը: Համանախագահ է դարձել Բելառուսի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահ Վալենտին Սուկալոն», - նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Լիլիթ Թադևոսյանը 2016թ. սեպտեմբերին նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։ 2018 թվականի հուլիսին նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ: ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում Թադևոսյանն ընտրվել է 2021 թվականի փետրվարի ։