Խնածախ գյուղի մոտ ՈւԱԶ–ը գլորվել է ձորը, պայմանագրային զինծառայողներ են մահացել. ՊՆ

Խնածախ գյուղի մոտ ՈւԱԶ–ը գլորվել է ձորը
Եվս 2 զինծառայողի էլ տեղափոխել են կայազորային հոսպիտալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Սյունիքի մարզի Խնածախ գյուղի մոտակայքում ձնահյուսի պատճառով ՊՆ–ի ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, ինչի հետևանքով պայմանագրային զինծառայողներ են մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 19-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում։
«Մահացել են պայմանագրային զինծառայողներ Զորանդ Հրանտի Արզումանյանը և Զորակ Սամվելի Երանոսյանը»,– ասված է հաղորդագրությունում:
Ըստ ՊՆ–ի` ևս 2 զինծառայողներ տարբեր վնասվածքներով տեղափոխվել են կայազորային հոսպիտալ. վնասվածքներ ստացած զինծառայողների վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք` երեկ ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում զինծառայող, շարքային Հայկ Արամի Պետրոսյանն էլ դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել։