Ջո Բայդենը Կիևում է

Զելենսկին ու Բայդենը
Տեղեկություններ կան, որ նա արդեն հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժամանել է Ուկրաինա` Կիև։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ուկրաինական ԶԼՄ–ներին։
Տեղեկություններ կան նաև, որ Բայդենն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել են Միխայլովսկի տաճարում։
Նշվում է, որ Ուկրաինայի ամբողջ տարածքում, այդ թվում Կիևում, որտեղ է նաև Բայդենը, տագնապի ազդանշան է միացել։
Ըստ ուկրաինական ԶԼՄ–ների` Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնական փողոցները փակվել են միջազգային պատվիրակությունների ժամանման կապակցությամբ։
Հիշեցնենք, որ Բայդենի ու Զելենսկու նախորդ հանդիպումը եղել է 2022 թվականի դեկտեմբերի 21-ին։ Այդ ժամանակ Ուկրաինայի նախագահն էր մեկնել Վաշինգտոն ու բանակցություններ վարել ԱՄՆ նախագահի հետ, ապա ելույթ էր ունեցել ամերիկյան Կոնգրեսի առջև։