Հայաստանում ՀՌՕ տանկիստները հրաձգության մարտավարական կրակային վարժանքներ կանցկացնեն

ՀՌՕ տանկերը. Արխիվային լուսանկար
Վարժանքների ընթացքում տանկերը ստիպված կլինեն աշխատել լեռնաշխարհի բարդ կլիմայական պայմաններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում հրաձգության մարտավարական կրակային վարժանքներ կանցկացնեն Т-72Б տանկերով։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Անձնակազմը կրակ է վարելու թնդանոթից և գնդացիրից՝ առաջացող և շարժվող թիրախների նկատմամբ, որոնք նմանեցված կլինեն հակառակորդի զրահատեխնիկային և կենդանի ուժին»,–նշված է հաղորդագրության մեջ
Մարտական ուսումնական առաքելությունների կատարումը կբարդացվի դինամիկ փոփոխվող թիրախային միջավայրով և թիրախի ցուցադրման ժամանակի կրճատմամբ:
Բացի այդ, տանկերը ստիպված կլինեն աշխատել լեռնաշխարհի բարդ կլիմայական պայմաններում։ Նկարահանումները կիրականացվեն ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին։
Ավելի վաղ տանկային ստորաբաժանումները մասնակցել են մարտական մեքենաների էքստրեմալ վարմանը և լեռնային ու անտառապատ տարածքներում մանևրելուն։
Փետրվարի վերջին, վերահսկողական վարժանքների շրջանակում, տանկիստներն առաջադրանքներ կկատարեն Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի մոտոհրաձգային ստորաբաժանումների հետ համագործակցությամբ։