ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) գյուղատնտեսական ապրանքների արտադրությունը բոլոր կատեգորիաների տնտեսություններում 2022 թվականին աճել է 9,4 տոկոսով` 2021 թվականի համեմատ: Այս մասին ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում:
Նշվում է, որ աճ է նկատվել ԵԱՏՄ անդամ բոլոր պետություններում։
Նշվում է, որ աճ է նկատվել ԵԱՏՄ անդամ բոլոր պետություններում։
«Դրական դինամիկան կապված է հիմնական գյուղատնտեսական մշակաբույսերի, առաջին հերթին հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի հավաքման ավելացման հետ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, 2022 թվականին ԵԱՏՄ-ում ավելացել է անասնաբուծական արտադրանքի հիմնական տեսակների արտադրությունը. սպանդի համար նախատեսված անասուն և թռչուն (կենդանի քաշով) 2,1%-ով 2021 թվականի համեմատ, կաթ 1,7%-ով, ձու` 2,6%-ով։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Ներկայումս ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը։