ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. ԱՄՆ ռազմաօդային ուժերի միանգամից երեք հետախուզական ինքնաթիռ է հերթապահել Ուկրաինայի արևմտյան սահմանի մոտ ԱՄՆ նախագահ Ջո ԲայդենիԿիև կատարած այցի ժամանակ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Flightradar 24 պորտալի տվյալներին։
Նշվում է, որ կիրակի երեկոյան Լեհաստանի երկնքում` Ուկրաինայի Լվովի մարզի սահմանների մոտ, հերթապահել է ԱՄՆ-ի երկու հետախուզական ինքնաթիռ` ռազմավարական «հետախույզ» Boeing RC-135-ը և հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման Boeing e-3 Sentry–ը: Թռիչքների շրջանում է գտնվել նաև ամերիկյան Boeing KC-135R Stratotanker ինքնաթիռը:
Առավոտյան նրանց միացել է երկրորդ ամերիկյան Boeing E-3 Sentry ինքնաթիռը։
Բայդենն այսօր չհայտարարված այցով ժամանել է Կիև և հանդիպել Վլադիմիր Զելենսկու հետ։ Financial Times թերթի թղթակից Քրիստոֆեր Միլլերի տեղեկություններով` ԱՄՆ նախագահը Ուկրաինայի մայրաքաղաք ժամանել է գնացքով, վաղ առավոտյան։