ԱՄՆ-ն և դաշնակիցներն Ուկրաինային 700 տանկ, հազարավոր զրահամեքենաներ են խոստացել. Բայդեն

Բայդենի խոսքով՝ Ուկրաինային նաև համազարկային կրակի ավելի քան 50 ժամանակակից համակարգ կմատակարարվի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. ԱՄՆ-ն և դրա դաշնակիցները խոստացել են Ուկրաինային մոտ 700 տանկ և ավելի քան 2 միլիոն արկ փոխանցել։ Այս մասին Կիևում ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Միասին մենք խոստացել ենք մոտ 700 տանկ, հազար զրահամեքենա, հազար հրետանային համակարգ, ավելի քան 2 միլիոն հրետանային արկ, ավելի քան 50 ժամանակակից համազարկային կրակի ռեակտիվ համակարգ», - ասել է Սպիտակ տան ղեկավարը:
Ավելի վաղ ՌԴ–ն բոլոր երկրներին, այդ թվում` ԱՄՆ–ին, նոտա էր հղել Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, Ռուսաստանի համար օրինական թիրախ է հանդիասանալու։ ՌԴ ԱԳՆ–ում հայտարարել էին, որ ՆԱՏՕ–ի երկրները «կրակի հետ են խաղում»` Ուկրաինային զենք մատակարարելով։ Պեսկովը նշել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենքով զինելը ռուս–ուկրաինական բանակցությունների հաջողությանը չի նպաստում և բացասական ազդեցություն է ունենալու։
Ջո Բայդենը Կիևում է