3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովը ձերբակալվել է

Գործը քննվելու է ՀՀ հակակոռուպցիոն դատարանում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը ձերբակալվել է։ Այս մասին գրում է 168.am-ը։
Լրատվամիջոցի տեղեկություններով` Խաչատուրովին ձերբակալել է ԱԱԾ քննչական դեպարտամենտը` դատարան կալանքի ներկայացնելու համար:

«Փորձառու զինվորականը ձերբակալվել է օրեր առաջ Ազգային ժողովում ուսապարկ-ՔՊ-ականների և գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից վատ բեմականացված ելույթների արդյունքում, երբ քննարկում էին պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի վերաբերյալ դատախազի միջնորդությունը: Այդ քննարկումների նպատակը շատերի համար հասկանալի էր` թիրախում Գրիգորի Խաչատուրովն է»,–գրում է լրատվամիջոցը:

Գործը քննվելու է ՀՀ հակակոռուպցիոն դատարանում:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում։
Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին ՀՀ ԱԺ–ում գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունների հիման վրա Սեյրան Օհանյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից։
Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել, նրան խոշոր չափի վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է ներկայացվել: