Վերին Լարսը և Խաչի լեռնանցքը փակ են բեռնատարների համար

Վերին Լարս. Արխիվային լուսանկար
Լարսը փակվելու պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Վերին Լարսի ավտոճանապարհը (վրաց-ռուսական սահման) և Խաչի լեռնանցքը փակ են բեռնատարների համար: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են։
Հիշեցնենք, որ Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։
Վրաստանը Մցխեթ–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը 9–կիլոմետրանոց թունելի մասին է։
Ձյուն կգա, ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն